Մեկնարկել է Օլիվեր Վարհեյի այցը Վրաստան
Մեկնարկել է Օլիվեր Վարհեյի այցը Վրաստան

Մեկնարկել է Եվրոպական ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյի այցը Վրաստան։

Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ Օլիվեր Վարհեյին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել են փոխարտգործնախարար Թեյմուրազ Ջանջալիան և Եվրամիությունում Վրաստանի դեսպան Վախտանգ Մախարոբլիշվիլին։

Նրանց փոխանցմամբ, երկօրյա այցի շրջանակներում եվրահանձնակատարը հանդիպումներ կունենա Վրաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Զրույցը վերաբերելու է Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին, այդ ուղղությամբ Վրաստանի ձեռք բերած առաջընթացին և հետագա քայլերին։