Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Փաշինյանին դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։
Նիկոլ Փաշինյանին կընդունի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Երկու երկրների վարչապետների դեմ առ դեմ հանդիպումից հետո տեղի կունենա Վրաստան-Հայաստան միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստ՝ Իրակլի Կոբախիձեի և Նիկոլ Փաշինյանի համանախագահությամբ: Վարչապետները համատեղ հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար։
Հայաստանի Հանրապետության վարչապետը Վրաստան է ժամանել պատվիրակությամբ, որի կազմում են՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։
Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան երկօրյա է։