Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Վրաստան
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Վրաստան

Մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Վրաստան։

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել են փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին և Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն։

Նիկոլ Փաշինյանը պատվիրակության հետ այցելել է Վրաստան։

Այցի շրջանակներում նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի դեմ առ դեմ հանդիպում։ Տեղի կունենա Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը, որից հետո մի քանի փաստաթղթերի ստորագրման արարողություն։

Վրաստանի և Հայաստանի վարչապետները մամուլի համար հանդես կգան համատեղ հայտարարություններով։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմը։