Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ սկսված մանկապարտեզների կառուցապատման-վերականգնման ծրագրի շրջանակներում ամբողջ երկրում մանկապարտեզների վերականգնման մրցույթներ են հայտարարվել։
Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Մունիցիպալ զարգացման հիմնադրամը մրցույթ է հայտարարել Քվեմո Քարթլիի շրջանում հինգ մանկապարտեզների վերականգնման համար։