Մեկնարկել է Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցը Թուրքիա
Մեկնարկել է Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցը Թուրքիա

Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցը Թուրքիայի Հանրապետություն։

Վրաստանի կառավարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Անկարայի Էսենբոգա միջազգային օդանավակայանում Վրաստանի կառավարության ղեկավարին դիմավորել են Թուրքիայի Հանրապետության տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն և այլ պաշտոնյաներ։

Այսօր Թուրքիայի նախագահի պալատում տեղի կունենա Վրաստանի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Իրակլի Կոբախիձեն կհյուրընկալվի Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին, կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Գիորգի Ամիլախվարին, օկուպացված տարածքներից, Փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Միխեիլ Սարջվելաձեն, Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։