Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցը Թուրքմենստան։
Վրաստանի կառավարության հաղորդմամբ՝ Աշգաբադի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Վրաստանի վարչապետի դիմավորման արարողությունը։ Կառավարության ղեկավարին դիմավորել է Թուրքմենստանի Նախարարների կաբինետի փոխնախագահ Նոկերգուլի Աթագուլիևը։
Վրաստանի կառավարության հաղորդմամբ՝ պաշտոնական այցի շրջանակներում Իրակլի Կոբախիձեն մարտի 7-ին կհյուրընկալվի Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին՝ դեմ առ դեմ հանդիպմանը։ Ըստ նրանց՝ Վրաստանի առաջին փոխվարչապետի և Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալի գլխավորությամբ կանցկացվեն ընդլայնված կազմով բանակցություններ Վրաստանի և Թուրքմենստանի կառավարությունների անդամների միջև, որից հետո ոլորտային գերատեսչությունների միջև կստորագրվեն տարբեր ոլորտներում համագործակցության համաձայնագրեր։
«Վարչապետ Իրակլի Կոբախիձեն այցելեց Թուրքմենստան՝ առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի, Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեի, շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլիի և սպաորտի նախարար Շալվա Գոգոլաձի և կառավարության վարջակազմի նախագահ Լևան Ժորժոլիանի հետ »,- ասված է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ։