Մեկնարկել է Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնական այցը Սաուդյան Արաբիայի Թագավորություն
Մեկնարկել է Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնական այցը Սաուդյան Արաբիայի Թագավորություն

Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնական այցը Սաուդյան Արաբիայի Թագավորություն։

Կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Խալիդ թագավորի անունը կրող Էր Ռիադի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել կառավարության ղեկավարի դիմավորման արարողությունը։

Վարչապետին օդանավակայանում դիմավորել են Ռիադի փոխնահանգապետ, արքայազն Մուհամմեդ բեն Աբդուլռահման Ալ Սաուդը, Սաուդյան Արաբիայի Թագավորության էկոնոմիկայի և պլանավորման նախարարը, Վրաստանում Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպան Վախտանգ Ջաոշվիլին։

Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ Սաուդյան Արաբիայի Թագավորությունում է։