Մեկնարկել է Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնական այցը Հունգարիա

16:46, 26.10.2022

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Հունգարիայում։

Բուդապեշտի Ֆերենց Լիստ միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Վրաստանի վարչապետի դիմավորման արարողությունը։

Վարչապետին օդանավակայանում դիմավորել են Հունգարիայի տնտեսական զարգացման նախարար Մարտին Նադը, Հունգարիայում Վրաստանի դեսպան Զազա Գոգսաձեն և Վրաստանում Հունգարիայի դեսպան Աննա Շիկոն։

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ Բուդապեշտում է։

Նմանատիպ