Մեկնարկել է Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Թուրքմենստան
Մեկնարկել է Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Թուրքմենստան

Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Թուրքմենստան։

Կառավարության վարչակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Աշխաբադի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Վրաստանի կառավարության ղեկավարի դիմավորման արարողությունը։ Իրակլի Ղարիբաշվիլիին դիմավորել են Թուրքմենստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Մուհամմեթգելդի Սերդարովը և Թուրքմենստանում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ավթանդիլ Նափետվարիձեն։

Այցի շրջանակներում վարչապետը երկկողմ, բարձր մակարդակով հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ։