Մեկնարկել է Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Թուրքիա
Մեկնարկել է Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Թուրքիա

Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Թուրքիայի Հանրապետություն։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Անկարայի Էսենբոգա միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել կառավարության ղեկավարի դիմավորման արարողությունը։

Ըստ նրանց տեղեկությունների՝ Իրակլի Ղարիբաշվիլիին օդանավակայանում դիմավորել են Անկարայի փոխնահանգապետ Մուրադ Սոյլուն, Անկարայի քաղաքապետի պաշտոնակատար Սերժան Չիգինը, Անկարայի ժանդարմերիայի հրամանատարության ղեկավարի տեղակալ Ուղուր Ուրհանը, երկկողմ քաղաքական հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Գյոխան Թուրանը և Թուրքիայի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Ջանջղավան։

Վարչապետը պատվիրակության հետ գտնվում է Թուրքիայի Հանրապետությունում։