Մեկնարկել է Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Ղազախստանի Հանրապետություն
Մեկնարկել է Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Ղազախստանի Հանրապետություն

Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Ղազախստանի Հանրապետություն։

Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակի փոխանցմամբ՝ Նուր-Սուլթան Նազարբաևի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել վարչապետի դիմավորման արարողությունը։

Կառավարության ղեկավարին դիմավորել են Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, Առևտրի և ինտեգրման նախարար Բախիտ Սուլթանովը և Ղազախստանի Հանրապետությունում Վրաստանի գործերի ժամանակավոր ներկայացուցիչ Գիորգի Չխեիձեն։

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ղազախստանի Հանրապետությունում է պատվիրակության հետ։