Մեկնարկել է Իրակլի Ղարիբաշվիլիի աշխատանքային այցը Գերմանիա
Մեկնարկել է Իրակլի Ղարիբաշվիլիի աշխատանքային այցը Գերմանիա

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Այս մասին տեղեկատվություն է տարածում վարչապետի մամուլի ծառայությունը։

Նրանց տվյալներով՝ Բեռլին-Բրանդենբուրգ Վիլի Բրանդտի անվան ռազմական օդանավակայանում տեղի է ունեցել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի դիմավորման արարողությունը։

Կառավարության ղեկավարը Բեռլինում դեմ առ դեմ հանդիպում կունենա Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։