Մեկնարկել է Իրակլի Ղարիբաշվիլիի աշխատանքային այցը Արաբական Միացյալ Էմիրություններ

16:16, 31.10.2022

Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի աշխատանքային այցը Արաբական Միացյալ Էմիրություններ։ Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել վարչապետի դիմավորման արարողությունը։

Կառավարության ղեկավարին օդանավակայանում դիմավորել են Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի պետնախարար դոկտոր Թանի Բեն Ահմեդ Ալ Զեյուդը և Արաբական Միացյալ Էմիրություններում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պաատա Կալանդաձեն։

Կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ աշխատանքային այցի շրջանակներում կառավարության ղեկավարը երկկողմ, բարձր մակարդակի հանդիպումներ կունենա։

Արաբական Միացյալ Էմիրություններում Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին գտնվում է պատվիրակության հետ միասին։

Նմանատիպ