Մեկնարկել է Գերմանիայի դաշնային հանրապետության նախագահի այցն Վրաստան
Սկսվել է Գերմանիայի դաշնային հանրապետության նախագահ, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի այցը Վրաստան:
Գերմանիայի նախագահի ինքնաթիռը արդեն վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում: Օդանավակայանում նրան դիմավորել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին:
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Վրաստան է այցելել կնոջ, Էլկե Բյուդենբենդերի հետ միասին:
Գերմանիայի նախագահը պաշտոնական հանդիպումները սկսելու է վաղվանից: Ծրագրված է պաշտոնական արարողություն նախագահի նստավայրում, որից հետո կայանալու է նախագահների դեմ առ դեմ և ընդլայնված կազմով հանդիպումը:
Վրաստանի և Գերմանիայի նախագահները լրատվամիջոցների առջև հանդես կգան հայտարարություններով:
Վրաստանի նախագահի աշխատակազմի հաղորդմամբ, պաշտոնական այցի շրջանակներում, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիայի, խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի կաթողիկոս Պատրիարք, Իլիա Երկրորդի հետ, ինչպես նաև ծաղկեպսակ կդնի Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հուշահամալիրին:
Բացի այդ, Գերմանիայի դաշնային հանրապետության նախագահը Թբիլիսիում կհանդիպի վրացի գործարարների հետ, կայցելի Կախեթի և կդիտի մի քանի գինու գործարան: