Մեկնարկել է աշակերտների գրանցումը ազգային ուսումնական օլիմպիադային մասնակցելու համար
Մեկնարկել է աշակերտների գրանցումը ազգային ուսումնական օլիմպիադային մասնակցելու համար

Այսօր՝ նոյեմբերի 4-ից, մեկնարկել է 2021-2022 ուսումնական տարվա ազգային ուսումնական օլիմպիադային մասնակցելու գրանցումը։ Գործընթացը կշարունակվի մինչև նոյեմբերի 26-ի ժամը 18:00-ն։ Տեղեկությունը տարածում է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը։

Նրանց խոսքով, աշակերտները պետք է դիմեն դպրոցի տնօրինություն՝ գրանցվելու համար։ Դպրոցները կարող են գրանցել այն աշակերտներին, ովքեր ցանկանում են մասնակցել ազգային ուսումնական օլիմպիադային՝ ըստ յուրաքանչյուր առարկայի սահմանված որոշակի տարիքային խմբի (X-XII դասարաններ):

Ազգային ուսումնական օլիմպիադան անցկացվում է երեք փուլով: Երկրորդ փուլին մասնակցելու իրավունք կունենա այն մասնակիցը, ով կհավաքի թեստի առավելագույն միավորի 60 տոկոսը և ավելին և, բացի այդ, կընդգրկվի առարկայական վարկանիշային ցուցակի առաջին 1000 աշակերտների թվում։

«Ազգային ուսումնական օլիմպիադայի նպատակն է խթանել ուսումնական գործընթացը և բարձրացնել աշակերտների մոտիվացիան։ Նաև միջազգային օլիմպիադաներում թիմերի թեկնածուների բացահայտումը, ովքեր կմեկնեն Վրաստանի անունից»,- հայտնել են Գնահատման և քննությունների ազգային կենտրոնում։