Մեկնարկել է Ադրբեջանի վարչապետի պաշտոնական այցը Վրաստան
Մեկնարկել է Ադրբեջանի վարչապետի պաշտոնական այցը Վրաստան

Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։

Վրաստանի կառավարության վարչակազմում կայացել է դիմավորման պաշտոնական արարողություն։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը կանցկացնեն դեմ առ դեմ հանդիպում, որից հետո Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության վարչապետների գլխավորությամբ կկայանա Վրաստանի և Ադրբեջանի միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ։