Մեքսիկայում զինվորականները կրակ են բացել միգրանտներ տեղափոխող մեքենայի վրա, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել
Մեքսիկայում զինվորականները կրակ են բացել միգրանտներ տեղափոխող մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է վեց մարդ, տասը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է «BBC»-ն՝ հենվելով Մեքսիկայի պաշտպանության նախարարության վրա։
Ըստ լրատվամիջոցի՝ միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավում՝ Գվատեմալայի հետ սահմանից 40 կիլոմետր հեռավորության վրա։ Նախարարությունից հայտնում են, որ զինվորական պարեկը նկատել է մեծ արագությամբ ընթացող միգրանտների մեքենան, որը չի կանգնել բանակի անցակետում, որից հետո զինվորները կրակ են բացել մեքենայի վրա։
Փախուստի փորձի ժամանակ վարորդը դուրս է եկել մայրուղուց, սակայն չի կարողացել պահպանել կառավարումը։ Առկա տեղեկությունների համաձայն՝ մեքենայում եղել է 33 մարդ, այդ թվում՝ Եգիպտոսից, Նեպալից, Կուբայից, Հնդկաստանից և Պակիստանից միգրանտներ։ Միջադեպին մասնակցած զինծառայողները կասեցվել են՝ մինչև հետաքննությունը։ Չորս մարդ տեղում մահացել է, իսկ 12 վիրավորներից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց։ Մնացած 17 ուղեւորները ձերբակալվել են ներգաղթի ծառայության կողմից։