Մեքսիկայում զինված պայքարի հետևանքով զոհվել է 21 մարդ

Մեքսիկայում զինված պայքարի հետևանքով զոհվել է 21 մարդ:

Վիլա Ունյոն քաղաքում տեղի ունեցած միջադեպին, հավանաբար, մասնակցել են թմրակարտելի անդամները:

Մեքսիկայի հյուսիսով, Կոաուիլյա նահանգում, տեղի անվտանգության ուժերը վերջին մեկ շաբաթում սպանել են 14 զինված անձի: Բախման ժամանակ զոհվել են նաև ոստիկաններ և խաղաղ քաղաքացիներ:

Նշված նահանգը գտնվում է ԱՄՆ-ի սահմանի մոտ: ԱՄՆ-ի նախագահը պատրաստվում է մեքսիկական թմրակարտելները հռչակել ահաբեկչական խմբավորում, սակայն Մեքսիկայի իշխանությունը բացառում է դրսից միջամտությունը: