Մեքսիկայում նախագահական քարոզարշավի ժամանակ ուժեղ քամու պատճառով բեմը փլուզվել է, ինչի հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 54-ը
Մեքսիկայում նախագահական քարոզարշավի ժամանակ ուժեղ քամու պատճառով բեմը փլուզվել է, ինչի հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 54-ը։
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նախագահի թեկնածու Խորխե Ալվարես Մայնեսը դիմել է իր կողմնակիցներին։ Մեքսիկայի կառավարությունն ասում է, որ բեմի տակից մարդկանց հանելու աշխատանքները դեռ շարունակվում են։
Խորխե Ալվարես Մայնեսն ասում է, որ իր ելույթից առաջ ստուգել են բեմը, բայց այդքան ուժեղ քամի չէին սպասում։ Նրա խոսքով, դեպքի առնչությամբ հետաքննություն կսկսվի։