Մեքսիկայի Խալիսկո նահանգում հայտնաբերել են դամբարան, որտեղ թաղված է 19 մարդու դիակ: Նրանցից 16-ը տղամարդու է, իսկ երեքը՝ կնոջ: Քիչ հեռու հայտնաբերվել է ևս երկու կնոջ գանգ: Իրավապահների վարկածով, նրանք մահացել են չորս ամիս առաջ:
Խալիսկո նահանգից բացի տարբեր ժամանակ, նման դամբարաններ հայտնաբերվել են նաև Հերերոյի, Վերակրուսի, Մորելոսի նահանգներում: Որպես կանոն, նման դամբարաններն առաջանում են դիակները թաքցնելու նպատակով:
Հետաքննությունը մահվան պատճառ է անվանում քրեական խմբավորման և թմրանյութ իրացնողների կողմից նշված անձանց նկատմամբ հաշվեհարդարը: