Մեքսիկայում, գիշերային ակումբներից մեկում կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ
Մեքսիկայում, գիշերային ակումբներից մեկում կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, 7 մարդ վիրավորվել է: Հարձակումը տեղի է ունեցել երկրո կենտրոնական մասում, Գուանախուատոյի նահանգում:
«Ռոյտերի» փոխանցմամբ, զինված անձինք վաղ առավոտյան դեպքի վայր են այցելել երեք մեքենայով, նրանք ներխուժել են «Լա պաիա» ակումբ և կրակ բացել հաճախորդների ուղղությամբ:
Նահանգի դատախազության լրատվությամբ 13 մարդ զոհվել է տեղում, իսկ մնացած երկուսը հիվանդանոցում: Դեռևս անհայտ է հարձակման պատճառը:
Նշենք, որ արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ Գուանախուատոյի նահանգում խառնաշփոթություններ են: Մի քանի օր առաջ տեղական քրեական խմբավորումը նավթի ընկերությունից գողացել է մեծ քանակությամբ նավթ: Երկրի նախագահ, Անդրես Մանուել Լոպես Աբրադորը հրաման է տվել հանցավոր խմբավորման պարագլխի ձերբակալության համար երկրի մասշտաբով իրականացնել հատուկ գործողություն:
Հեղինակ -
Edgar Barsegyan