Մեքսիկայում ավտոբուս է կողաշրջվել. մահացել է առնվազն 12 մարդ
Մեքսիկայում ավտոբուս է կողաշրջվել. մահացել է առնվազն 12 մարդ

Մեքսիկայում արտասահմանցի զբոսաշրջիկներին էքսկուրսիայի տանող ավտոբուսը վթարվել է, ինչի հետևանքով 11 մարդ զոհվել է:

Կա 12 զոհ, 15 վիրավոր, որոնցից շատերին հիվանդանոց են տեղափոխել մասնավոր մեքենաներով: Նախնական տվյալների համաձայն՝ զբոսաշրջային ավտոբուսը կողաշրջվել է:

Զբոսաշրջիկները Մեքսիկա են ժամանել կրուիզային նավով և ուղևորվելիս են եղել Չակչոբեն քաղաք: Ընդհանուր առմամբ, ավտոբուսում 31 զբոսաշրջիկ է գտնվելիս եղել, որոնք ժամանել էին տարբեր երկրներից, այդ թվում՝ Կանադայից և Իտալիայից: