Մեքսիկայի նախագահը ԱՄՆ-ի կողմից Մեքսիկայի դատաիրավական բարեփոխումների քննադատությունը համարում է որպես միջամտություն երկրի ներքին գործերին
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը Մեքսիկայի դատական բարեփոխումների վերաբերյալ ԱՄՆ-ի քննադատությունը համարում է միջամտություն երկրի ներքին գործերին։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։
Օբրադորը դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք նա կարծում է, որ ԱՄՆ-ն օգտագործում է իր դեսպանին ներքին գործերին միջամտելու համար։
Անցյալ շաբաթ ԱՄՆ դեսպան Քեն Սալազարը դատաիրավական բարեփոխումները, որոնց համաձայն դատավորները ընտրվելու են համընդհանուր քվեարկությամբ, վտանգ է անվանել մեքսիկական ժողովրդավարության համար։ Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ բարեփոխումը վտանգ է ստեղծում դատական համակարգի՝ կազմակերպված հանցավոր խմբերի ազդեցության տակ հայտնվելու համար։ Ինչպես նշեց դեսպանը, դա վտանգի տակ է դնում ԱՄՆ-Մեքսիկա առեւտրային հարաբերությունները։
Մամլո ասուլիսում Մեքսիկայի նախագահն ընդգծել է երկրների անկախ ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը և միաժամանակ նշել, որ իր և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հարաբերությունները մնում են բարեկամական։
Նախագահ Լոպես Օբրադորն անցյալ շաբաթ բարեփոխումների քննադատությունն անվանեց «ինտերվենցիոնալիստական»: