Մեքսիկայի նախագահ. Թրամփի կողմից ծրագրված մաքսատուրքերի բարձրացումը կվատթարացնի գնաճը և կկրճատի աշխատատեղերը Մեքսիկայում և ԱՄՆ-ում
Դոնալդ Թրամփի կողմից ծրագրված մաքսատուրքերի բարձրացումը կվատթարացնի գնաճը և կտրուկ կնվազեցնի աշխատատեղերը երկու երկրներում՝ Մեքսիկայում և Միացյալ Նահանգներում, ասել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շայբաումը։
Մեքսիկայի նախագահն ընդգծել է, որ մաքսատուրքերը մեծ հարված կհասցնեն ամերիկյան ավտոարտադրողներին, որոնք գործարաններ ունեն Մեքսիկայում, ինչպիսիք են General Motors-ը և Ford-ը:
Ինչպես նշել է Շեյնբաումը, նա նախատեսում է հեռախոսազրույց ունենալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ և այդ հարցով նամակ ուղարկել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին։
Այնուամենայնիվ, Մեքսիկայի նախագահը նշել է, որ իր երկիրը ցանկանում է երկխոսություն և համագործակցություն թմրանյութերի և միգրացիայի հետ կապված մարտահրավերների շուրջ։ Շեյնբաումի խոսքով՝ ինքը վստահ է համաձայնության գալու հարցում, սակայն հարկեր սահմանելու դեպքում պատրաստ է ընդլայնել առեւտրային հարաբերությունները այլ ուղղություններով։
«Մենք նայում ենք ոչ միայն դեպի հյուսիս, այլև հարավ և եվրոպական մայրցամաք։ Մեքսիկան ուժեղ է, և մենք միշտ առաջինը կլինենք»,- ասել է Շեյնբաումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախագահության առաջին իսկ օրվանից կտրուկ կբարձրացնի Մեքսիկայից, Կանադայից և Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը։ Թրամփն ասել է, որ այդ քայլը պատասխան է անօրինական ներգաղթին և «հանցագործությունների և թմրանյութերի» հոսքին սահմանով: