Մեքսիկայի նախագահ. Մենք դատապարտում ենք Վենեսուելայում միջամտությունը, ՄԱԿ-ի կանոնադրությունը հստակ նշում է, որ չպետք է լինի ռազմական միջամտություն
Մեքսիկայի նախագահ. Մենք դատապարտում ենք Վենեսուելայում միջամտությունը, ՄԱԿ-ի կանոնադրությունը հստակ նշում է, որ չպետք է լինի ռազմական միջամտություն

Մեքսիկայի կառավարությունը դատապարտում է ԱՄՆ-ի ռազմական գործողությունը Վենեսուելայում: Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի հայտարարության համաձայն՝ Մեքսիկան դեմ է միջամտություններին։

«Մենք պաշտպանում ենք Էստրադայի դոկտրինը և այն, ինչ այն ներկայացնում է մեր երկրի արտաքին քաղաքականության համար, ինչը արտացոլված է Սահմանադրությունում. այն դեմ է միջամտություններին և աջակցում է ցանկացած հակամարտության խաղաղ կարգավորմանը: Բացի այդ, ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածը հստակ նշում է, որ չպետք է լինի ռազմական միջամտություն, այլ բազմակողմանի լուծում ՄԱԿ-ի շրջանակներում: Սա մեր դիրքորոշումն է, և այդ պատճառով մենք դատապարտում ենք այս միջամտությունը Վենեսուելայում», – նշում է Կլաուդիա Շեյնբաումը։

Մեքսիկայի նախագահի խոսքով՝ երկրների միջև հարաբերություններում կարևոր են համագործակցությունն ու համակարգումը, բայց ոչ ենթակայությունը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները ձերբակալել են Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը և դուրս են բերել երկրից։