Մեքսիկայի նախագահ. Մենք անպայման համաձայնության կգանք Միացյալ Նահանգների հետ մաքսատուրքերի վերաբերյալ
Մենք անպայման համաձայնության կհասնենք Միացյալ Նահանգների հետ մաքսատուրքերի վերաբերյալ, ասել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։
Մեքսիկայի նախագահը նշել է, որ հույս ունի համաձայնության հասնել մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված 30% մաքսատուրքերի ուժի մեջ մտնելը։
«Մենք ստացել ենք նախագահ Թրամփի կողմից ստորագրված նամակ, որում նշվում է, որ Մեքսիկայից Միացյալ Նահանգներ արտահանվող բոլոր ապրանքների վրա կսահմանվի 30% մաքսատուրք։ Երեկ մեր գործընկերների հետ քննարկումների հիման վրա մենք կարծում ենք, որ համաձայնության կհասնենք Միացյալ Նահանգների հետ, և, իհարկե, ավելի լավ պայմաններով։ Մենք գիտենք, թե ինչի շուրջ կարող ենք համագործակցել Միացյալ Նահանգների հետ և ինչի շուրջ՝ ոչ։ Կա մի բան, որի շուրջ մենք երբեք չենք բանակցի, և դա մեր երկրի ինքնիշխանությունն է», – ասել է Շեյնբաումը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում նամակ է հրապարակել, որում նշվում է, որ Մեքսիկայի նկատմամբ 30% մաքսատուրքը ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից։