Մեքսիկայի եկեղեցու տանիքի փլուզման հետևանքով ինը զոհ է գնացել, 30-ը մնացել են թակարդում
Մեքսիկայի եկեղեցու տանիքի փլուզման հետևանքով ինը զոհ է գնացել, 30-ը մնացել են թակարդում

Մեքսիկայում եկեղեցու տանիքի փլուզման հետևանքով ինը մարդ է մահացել, մինչև 30-ը թաղվել են փլատակների տակ։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

Ըստ լրատվամիջոցի՝ եկեղեցում 100 մարդ է եղել, իսկ փլատակների տակ հայտնաբերվածների թվում կան մի քանի երեխաներ։

Որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։