Մեքսիկայի Ակապուլկո հանգստավայրում «Օտիս» փոթորկի զոհ է դարձել առնվազն 27 մարդ
Մեքսիկայի Ակապուլկո հանգստավայրում «Օտիս» փոթորկի զոհ է դարձել առնվազն 27 մարդ։
Փոթորկի հետեւանքով ավերվել են տներ ու շինություններ, հեղեղվել են փողոցներ, ջրի տակ են մնացել մեքենաներ, վնասվել են ճանապարհներ։
Մեքսիկայի կառավարությունը հայտնել է, որ չորս մարդ դեռևս անհետ կորած է համարվում:
«Այն, ինչ ապրեց Ակապուլկոն, իսկապես ավերիչ էր», – ասաց նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը:
Մեքսիկայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ 8000 զինծառայողներ տեղակայված են Ակապուլկոյում և առափնյա քաղաքներում՝ բնակչության սնունդը և ջրի մատակարարումն ապահովելու համար: