Մեքսիկան խզել է դիվանագիտական հարաբերությունները Էկվադորի հետ:
Ինչպես գրում է լրատվամիջոցը, պատճառը Էկվադորի ոստիկանության կողմից Մեքսիկայի դեսպանատան կատարած խուզարկությունն էր, որի ժամանակ ձերբակալվել էր երկրի նախկին փոխնախագահ Խորխե Գլասը։
Կոռուպցիայի համար դատապարտված Գլասը թաքնվել է Մեքսիկայի դեսպանատանը: Նա քաղաքական ապաստան խնդրեց, իսկ Մեքսիկան ուրբաթ օրը բավարարեց նրա խնդրանքը:
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի խոսքով՝ ոստիկանները բռնի ուժով են մտել դեսպանատուն։
Էկվադորում կարծում են, որ Մեքսիկայի կառավարության կողմից ապաստան տրամադրելը անօրինական որոշում էր։ Էկվադորը Մեքսիկային մեղադրում է դիվանագիտական արտոնությունների և անձեռնմխելիության չարաշահման մեջ։