Մեկ զոհ և ավելի քան 30 վիրավոր՝ Լոնդոն-Սինգապուր չվերթի ինքնաթիռի տուրբուլենտության հետևանքով
Լոնդոն-Սինգապուր չվերթով ինքնաթիռը ներխուժել է տուրբուլենտ գոտի, մահացել է մեկ մարդ, ավելի քան 30-ը՝ վիրավորվել։
Տեղեկությունը տարածում են արտասահմանյան լրատվամիջոցները։
Համաձայն տարածված տեղեկությունների՝ միջադեպից հետո ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բանգկոկի օդանավակայանում, որտեղ վթարային բրիգադները հանդիպել են ինքնաթիռը։