Մեկ տարում Վրաստանի արտաքին պարտքը ավելացել է 652 միլիոն դոլլարով
Մեկ տարում Վրաստանի արտաքին պարտքը ավելացել է 652 միլիոն դոլլարով

Ֆինանսների նախարարության տվյալներով, մեկ տարում Վրաստանի պետական արտաքին պարտքն ավելացել է 652 միլիոն դոլլարով: Եթե 2016 թվականի նոյեմբերի 31-ին պարտքի ծավալը կազմում էր 4,411 միլիարդ դոլլար, ապա 2017 թվականի նոյեմբերի 31-ին ցուցանիշը հասել է 5,063 միլիարդ դոլլարի: Համապատասխանաբար, 12 ամսում պարտքը ավելացել է 15 տոկոսով:

Արտաքին պարտքը հիմնականում ավելացել է միջազգային ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ, այդ թվում, համաշխարհային բանկի, Ասիայի զարգացման բանկի և Եվրոպայի վերականգնման և զարգացման բանկի դիմաց: Ֆինանսավորումը ծախսվել է վերականգնողական նախագծերի համար: