Մեկ տարի առաջ պայքարում էի կյանքի համար և չէի պատկերացնի, որ կխաղամ եզրափակիչում. Սերենա ՈՒիլյամս
«Մեծ սաղավարտի» 23 անգամ հաղթող Սերենա ՈՒիլյամսը մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում պարտության է մատնել Անաստասիա Սեվաստովային 6:3, 6:0 հաշվով և 31-րդ անգամ անցել է «սաղավարտի» եզրափակիչ, որտեղ դիմակայելու է ճապոնացի Նաոմի Օսակային: Սերենան պայքարելու է իր 73-րդ տիտղոսի համար: Հաղթելու դեպքում նա կդառնա ամենատարեց կին թենիսիստը, որը հաղթել է «մեծ սաղավարտի» մրցաշարում:
«Դժվար է հավատալ, մեկ տարի առաջ ունեցել եմ ծանր հղիություն և պայքարում էի կյանքի համար, իսկ այժմ յուրաքանչյուր հանդիպումից առաջ երջանիկ եմ, որ ունեմ խաղալու շանս: Չեի պատկերացնում, որ այս ամենը այսքան լավ կանցներ: ՈՒղղակի շատ եմ աշխատել իմ վրա»,-հայտարարել է Սերենան:
Հեղինակ -
Edgar Barsegyan