Մեկ շաբաթվա տվյալներով Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 745 նոր դեպք, ապաքինվել է 984 հիվանդ
Անցած շաբաթվա ընթացքում (02.05-08.05.2022) Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 745 նոր դեպք։ Երկրում ապաքինվել է 984 մարդ: Մեկ շաբաթվա տվյալներով կորոնավիրուսից մահացել է ութ հիվանդ։ Այս մասին տեղեկությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։
Գերատեսչության հաղորդմամբ, հիմնականում շրջանառվում է և գերակշռում Օմիկրոնի B.A.2 շտամը։
Մեկ շաբաթվա ընթացքում երկրում կատարվել է 112 564 հետազոտություն, այդ թվում՝ 101 045 արագ հակագենային և 11 519 «ՊՇՌ» թեստ:
7-օրյա թեստավորման դրականության ցուցանիշը կազմում է 0,66%: