Մեկ շաբաթվա տվյալներով՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2570 նոր դեպք, ապաքինվել է 1103 պացիենտ
Մեկ շաբաթվա տվյալներով՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2570 նոր դեպք, ապաքինվել է 1103 պացիենտ

Վրաստանում անցած մեկ շաբաթվա ընթացքում (27.06.2022-03.07.2022) հայտնաբերվել է կորոնավիրուսի 2570 նոր դեպք։ Երկրում ապաքինվել է 1103 մարդ: Մեկ շաբաթվա տվյալներով՝ կորոնավիրուսից երեք հիվանդ է մահացել: Այս մասին տեղեկություն է հրապարակում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։

Մեկ շաբաթվա ընթացքում հանրապետությունում անցկացվել է 63443 թեստ, որից 56699-ը՝ արագ հակագենային թեստով, 6744-ը՝ «ՊՇՌ» թեստով։

7-օրյա թեստավորման դրական ցուցանիշը կազմում է 4,05%:

Նախորդ շաբաթվա (20.06.2022-26.06.2022) տվյալներով՝ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1058 նոր դեպք, ապաքինվել է 646 մարդ, երկուսը՝ մահացել։