Մեկ շաբաթվա տվյալներով՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5154 նոր դեպք, ընդ որում  3310-ը՝ Թբիլիսիում
Մեկ շաբաթվա տվյալներով՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5154 նոր դեպք, ընդ որում 3310-ը՝ Թբիլիսիում

Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում (03.07.2022-10.07.2022) Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5154 նոր դեպք։ Նշենք. դեպքերից 3310-ը արձանագրվել է Թբիլիսիում։ Երկրում ապաքինվել է 2338 պացիենտ: Մեկ շաբաթվա տվյալներով՝ կորոնավիրուսից երեք հիվանդ է մահացել: Այս մասին տեղեկություն է հրապարակում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։

Մեկ շաբաթվա ընթացքում հանրապետությունում անցկացվել է 63659 թեստ։ 7-օրյա փորձարկման դրական մակարդակը կազմում է 8,10%:

Իսկ մինչ այդ (27.06.2022-03.07.2022) Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2570 նոր դեպք, ապաքինվել է 1103 մարդ, մահացել է 3 պացիենտ։