Մեկ շաբաթվա տվյալներով՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 13 737 նոր դեպք, ապաքինվել է 14 486 պացիենտ
Անցած մեկ շաբաթվա ընթացքում (21.08-28.08) Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 13 737 նոր դեպք։ Այս մասին տեղեկություն է տարածում ՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։
Մեկ շաբաթվա տվյալներով՝ երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 14 486 մարդ, մահացել է երեք հիվանդ։
Մեկ շաբաթվա ընթացքում երկրում կատարվել է 76 704 թեստավորում։ 7-օրյա թեստավորման դրական ցուցանիշը կազմում է 17.91%:
Անցած շաբաթվա տվյալներով՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 12 595 նոր դեպք, ապաքինվել է 12 329 մարդ, մահացել է վեց հիվանդ։