Մեկ շաբաթվա տվյալներով՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 12 729 նոր դեպք, ապաքինվել է 11 199 հիվանդ
Մեկ շաբաթվա տվյալներով՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 12 729 նոր դեպք, ապաքինվել է 11 199 հիվանդ

Անցած մեկ շաբաթվա ընթացքում (02.08-09.08.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 12 729 նոր դեպք։ Երկրում ապաքինվել է 11 199 մարդ: Մեկ շաբաթվա տվյալներով՝ կորոնավիրուսից ութ հիվանդ է մահացել:Այս մասին տեղեկություն է հրապարակում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։

Մեկ շաբաթվա ընթացքում երկրում կատարվել է 67 482 թեստավորում։ 7-օրյա թեստավորման դրական ցուցանիշը կազմում է 16,82%:

Անցած շաբաթվա տվյալներով՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 11 802 նոր դեպք, ապաքինվել է 10 233 մարդ, մահացել է 10 հիվանդ։

Թողնել մեկնաբանություն