Մեկ լարիով հողամասի սեփականաշնորհումը սուտ է. Կախա Կալաձե
Մեկ լարիով հողամասի սեփականաշնորհումը սուտ է. Կախա Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, հողի սեփականաշնորհումը մեկ լարիով սուտ է և միտումնավոր զրպարտչական արշավ, որը արտադրվել է կոնկրետ լրատվամիջոցների կողմից։

Այս մասին Կախա Կալաձեն հայտարարել է մայրաքաղաքի կառավարության նիստում, որտեղ պատասխանել է լրատվամիջոցներից մեկի տարածած սյուժեին և նշել, որ հողատարածքները ներդրողին կհանձնվեն կոնկրետ պարտավորությամբ, և այդ պարտավորությունը ներառում է կոոպերատիվ բնակարաշինություններից տուժած բնակչության բավարարում:

«Սա մի թեմա է, որը երկրում կա 30 տարի, և մայրաքաղաքում ոչ մի իշխանություն չի կարողացել լուծել այս խնդիրը։ Սա կոոպերատիվ բնակարաններից տուժած 3000 ընտանիք է: Ես իսկապես հպարտ եմ, որ ես իմ թիմակիցների՝ կառավարության անդամների հետ միասին այն մարդն եմ, ով սկսել է այս գործընթացը։ Այս բոլոր ընտանիքները, կվերադառնան իրենց բնակավայր։ Սրանք այն մարդիկ են, ովքեր վճարել են այդ գումարը: 2016 թվականին պետությունը ճանաչեց այս պարտքը և մեզ լիազորություն տվեց այդ ընտանիքներին բնակարանով ապահովելու: Մենք առաջնորդվում ենք հենց այս հրամանագրով։ Ինձնից առաջ այս խնդրի լուծման մի քանի նախադեպեր են եղել, սակայն նման մասշտաբային մոտեցում երբեք չի եղել։ Մենք կոնկրետ քայլեր ենք ձեռնարկել այդ մարդկանց տարածքը բավարարելու համար»,- ասել է Կախա Կալաձեն։

Կալաձեի խոսքով, Թբիլիսիի քաղաքապետարանը մայրաքաղաքում փնտրում է ազատ հողատարածքներ, որոնք կհանվեն աճուրդի, իսկ բիզնես հատվածին կառաջարկվի կոնկրետ առաջարկ:

«Լսել ենք, որ այս հողերը փոխանցել են, տվել են մեկ լարիով։ Սա մեծ սուտ է։ Մի մոլորվեք։ Տասնյակ միլիոններ են ներդրվում այդ ընկերություններում, միլիոնավոր լարի են հատկացվում քաղաքապետարանին՝ կոնկրետ այս ընտանիքներին ընդառաջելու համար։ Իհարկե, բանկային երաշխիքներով, որպեսզի վաղը ոչ ոք չփախչի, այդ հողակտորները չեն մնա, և մենք կկարողանանք ավարտին հասցնել»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։

Կախա Կալաձեի խոսքով, բնակարանաշինությունից տուժած մինչև 1500 ընտանիք արդեն բավարարված է:

«Ինչ վերաբերում է այս 3000 ընտանիքներին, ապա մեկ անգամ էլ կուզենայի անդրադառնալ՝ իմ կողմից, մայրաքաղաքի քաղաքապետարանի աջակցությունը միշտ կլինի։ Մենք ձեր կողքին կլինենք հնարավորինս և մեր խոստման համաձայն՝ բոլոր ընտանիքները գոհ կլինեն տարածքներից։ Ոչ մի կեղտոտ պատմություններ, վիրավորանքներ, զրպարտություններ չեն կարող կասեցնել այս ընտանիքների բնակավայրերը բավարարելուն ուղղված կոնկրետ քայլերը։ Մեզ ոչինչ չի կարող կանգնեցնել, քանի որ սա ճիշտ բան է, մի բան, որը ոչ ոք չի կարողացել լուծել 30 տարի։ Մենք այն մարդիկ ենք, ովքեր կուրախացնեն այս ընտանիքներին»,- ասել է Կախա Կալաձեն: