«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակներում Չինաստանը դադարեցրել է ներդրումները Ռուսաստանում
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակներում Չինաստանը դադարեցրել է ներդրումները Ռուսաստանում, հայտնում է «Financial Times»-ը։
Հրատարակության տվյալներով՝ համաշխարհային նախաձեռնության շրջանակներում Չինաստանի ներդրումները Ռուսաստանում առաջին անգամ ծրագրի գոյության ընթացքում զրոյի են հասել։
Հրատարակությունը գրում է, որ դանդաղեցնելով ներդրումները Ռուսաստանում՝ Չինաստանը խորացրել է հարաբերությունները Մերձավոր Արեւելքի հետ։
Հրատարակությունն ընդգծում է, որ Պեկինը չի ցանկանում պատժամիջոցների ենթարկվել Ուկրաինայի պատերազմի ֆոնին։
Փորձագետների կարծիքով, ներդրումների անկումը կարող է միայն ժամանակավոր լինել, քանի որ իսկապես կա «ուժեղ փոխազդեցություն» Ռուսաստանի և Չինաստանի միջև։ Չնայած Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին, Չինաստանը մեծացրել է ռուսական էներգառեսուրսների գնումները։