Մեկ անգամ ևս դատապարտում ենք Ղրիմի օկուպացիան. Վրաստանի ԱԳՆ
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկ անգամ ևս դատապարտում է Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմի ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի ժամանակավոր բռնագրավումը,- այս մասին ասվում է Վրաստանի արտաքին գործերի գերատեսչության կողմից Ղրիմի բռնագրավման 4-ամյակի հետ կապված տարարածած հայտարարությունում:
Ինչպես նշված է հայտարարությունում, Ռուսաստանի ագրեսիան և սահմանները բռնի կերպով փոխելու փորձը Վրաստանը զգացել է իր վրա:
«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկ անգամ ևս խստիվ դատապարտում է Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմի ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի ժամանակավոր բռնագրավումը, Ուկրաինայի պետության դեմ իրականացված ագրեսիան և սահմանները բռնի կերպով փոխելու փորձը, որը մեր երկիրը զգացել է իր վրա»,- ասվում է հայտարարությունում:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կրկին հաստատում է իր կայուն աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, դրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: