Վրաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության նախկին պետ Մեգիս Քարդավային Ուկրաինայից արտահանձնել են Վրաստան:
Մեգիս Քարդավային Կիևից տեղափոխող ինքնաթիռը րոպեներ առաջ վայրէջք կատարեց Թբիլիսիի միջազգային օդանավակայանում:
Վրաստանում 11 քրեական գործերով մեղադրվող եւ դատապարտյալ Մեգիս Քարդավան Ուկրաինայում ձերբակալվել է 2017 թվականի նոյեմբերի 1-ին: Վրացական կողմը պահանջում էր Քարդավային արտահանձնել ձերբակալման օրվանից: 2018 թվականից Մեգիս Քարդավայի արտահանձնման կալանքը փոխվեց տնային կալանքով, իսկ օրեր առաջ նրան կրկին բանտ տեղափոխեցին: