Մեգիս Քարդավային տեղափոխեցին Ռուսթավիի տասներկուերորդ հաստատություն
Հատուկ քրեակատարողական ծառայության գլխավոր տնօրեն Նիկա Ցխվարաշվիլին ասում է, որ Մեգիս Քարդավան իր պատիժը կկրի Ռուսթավիի տասներկուերորդ հիմնարկում:
Քրեակատարողական ծառայության պետի խոսքով, Քարդավան արտահանձնվել է առանց բարդությունների՝ սահմանված կանոններով:
«Արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը Մեգիս Քարդավային Ուկրաինայի պետությունից արտահանձնեց:
Հանձնման գործընթացը իրականացվեց սահմանված կանոններով, առանց բարդությունների: Ներկայումս Մեգիս Քարդավան կլինի Ռուսթավիի 12-րդ հաստատությունում և կիրականացվեն տարբեր գործընթացներ, ինչը սահմանված է օրենքով», – ասել է Նիկա Ցխվարաշվիլին:
Վրաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության նախկին պետ Մեգիս Քարդավային Ուկրաինայից արտահանձնել են Վրաստան:
Վրաստանում 11 քրեական գործերով մեղադրվող եւ դատապարտյալ Մեգիս Քարդավան Ուկրաինայում ձերբակալվել է 2017 թվականի նոյեմբերի 1-ին: Վրացական կողմը պահանջում էր Քարդավային արտահանձնել ձերբակալման օրվանից: 2018 թվականից Մեգիս Քարդավայի արտահանձնման կալանքը փոխվեց տնային կալանքով, իսկ օրեր առաջ նրան կրկին բանտ տեղափոխեցին: