Մեգիս Քարդավային այսօր Ուկրաինայից կարտահանձնեն Վրաստան
Մեգիս Քարդավային այսօր Ուկրաինայից կարտահանձնեն Վրաստան

Ըստ առկա տեղեկությունների, Վրաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության նախկին պետ Մեգիս Քարդավային այսօր Ուկրաինայից կարտահանձնեն Վրաստան:

Վրաստանում 10 քրեական գործերով մեղադրվող եւ դատապարտյալ Մեգիս Քարդավան Ուկրաինայում ձերբակալվել է 2017 թվականի նոյեմբերի 1-ին:

Վրացական կողմը պահանջում էր Քարդավային արտահանձնել ձերբակալման օրվանից: 2018 թվականից Մեգիս Քարդավայի արտահանձնման կալանքը փոխվեց տնային կալանքով, իսկ օրեր առաջ նրան կրկին բանտ տեղափոխեցին: