Մեդիայի տվյալներով՝ Իսրայելի ռազմական գործողության արդյունքում Գազայի հատվածում զոհվել է մոտ 20 մարդ, այդ թվում՝ մեկ ընտանիքի տասը անդամ

13:44, 18.04.2025

Մեդիայի տվյալներով՝ Իսրայելի ռազմական գործողության հետևանքով Գազայի հատվածում զոհվել է շուրջ 20 մարդ, այդ թվում՝ մեկ ընտանիքի տասը անդամ։

Արաբական մեդիայի տեղեկությամբ՝ իսրայելական ուժերը հարվածել են Խան Յունիսի մերձակայքում գտնվող բնակելի տանը։ Բանի Սուփեյլայի վրա հրթիռային հարձակման արդյունքում զոհվել է երեք մարդ։

Հայտնի է, որ Ռաֆահ քաղաքում իսրայելական ուժերի ռմբակոծության հետևանքով զոհվել է մեկ քաղաքացիական անձ։ Արաբական մեդիայի համաձայն՝ ևս երկու մարդ զոհվել է Գազայի հատվածի հյուսիսում տեղի ունեցած հարձակման հետևանքով, որը ուղղված է եղել վրանների վրա, որտեղ ապրում էին հարկադիր տեղահանվածները։

Նմանատիպ