Մեդիակազմակերպությունների ներկայացուցիչները մինչ այժմ մնում են խորհրդարանի հետևի մուտքի մոտ (ֆոտո)
Մեդիակազմակերպությունների ներկայացուցիչները մինչ այժմ մնում են խորհրդարանի հետևի մուտքի մոտ (ֆոտո)

Մեդիակազմակերպությունների ներկայացուցիչները մինչ այժմ մնում են օրենսդիր մարմնի հետևի մուտքի մոտ: Իրավապահները նրանց թույլ չեն տալիս մուտք գործել շենք:

Հիշեցնենք, որ վերջերս աղմուկ ու բախում էր խորհրդարանի մոտ: Մեդիակազմակերպությունների և քաղաքացիական հատվածի ներկայացուցիչները պահանջել են թույլ տալ մտնել շենք՝ պատգամավորներին հարցեր ուղղելու օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահվան դեպքի վերաբերյալ: Իրավապահները դա թույլ չեն տվել, ինչը բախման պատճառ է դարձել: Դիմակայության արդյունքում մեդիակազմակերպությունների և քաղաքացիական հատվածի ներկայացուցիչներին այնուամենայնիվ հաջողվել է մտնել նիստերի դահլիճ: Ընդդիմության ներկայացուցիչները զբաղեցրել են խորհրդարանի նախագահի համար հատկացված տեղը և ամբիոնից ցուցադրել Վրաստանի և ԵՄ դրոշները: Միաժամանակ, դահլիճում տեղի է ունեցել ֆիզիկական առճակատում պատգամավորների միջև: