Մցխեթայի մարզաառողջարարական համալիրում բացվել է պատվաստումների նոր տարածք
Մցխեթայի մարզաառողջարարական համալիրում բացվել է պատվաստումների նոր տարածք (հասցե՝ Մցխեթա, Սամխեդրո փողոց 9), – հայտնում է Վրաստանի առողջապահության նախարարությունը:
Առողջապահության նախարարության տվյալներով, զանգվածային պատվաստումների կենտրոնում, այս փուլում ընթանում է «Pfizer»-ով պատվաստման գործընթացը:
«Պատվաստվելու համար նախնական գրանցում չի պահանջվում: Պատվաստման տարածքը բաց կլինի ամեն օր (բացի հանգստյան օրերից), 10:00-ից 18:00-ն, առանց ընդմիջման: Կենտրոնի գործունեությանը աջակցում է Վրաստանի Կարմիր Խաչի ընկերությունը: COVID-19-ի դեմ պատվաստումը վարակից պաշտպանվելու արդյունավետ և անվտանգ միջոց է»,-ասաց առողջապահության նախարարությունը: