Մցխեթայի կլինիկան Վրաստանում գործող կովիդ-կլինիկաներից ամենապատշաճն է և նրանք փրկել են մի քանի ծայրահեղ ծանր պացիենտի
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրենը գտնվում էր Մցխեթային բժշկական կենտրոնում:
Թենգիզ Ցերցվաձեն հանդիպել է բուժանձնակազմին: Նրա փոխանցմամբ, այս պահի դրությամբ նշված բժշկական կենտրոնում բուժում է ստանում ամենաշատ՝ 37 վարակակիր, նրանցից երեքը ծանր պացիենտ է:
«Այսօր Վրաստանում աշխատում 12 կովիդ-կլինիկա, այդ թվում, առաջատարներից մեկը Մցխեթայի կլինիկան է: Մենք բոլոր կլինիկաներ այցելել ենք առնվազն երկու անգամ, որպեսզի համակարգեինք բուժումը, պացիենտները բուժում ստանային առավել ժամանակակից և արդյունավետ սխեմաներով:
Այսօր ընտրել ենք Մցխեթան, քանի որ վերջերս էպիկենտրոնը տեղափոխվել է այս կլինիկա: Այսօր նրանք ունեն թվով ամենաշատ՝ 37 վարակակիր, ամենաշատ ծանր և ծայրահեղ ծանր պացիենտ: Սա կլինիկայի համար շատ մեծ պատասխանատվություն է: Մցխեթայի կլինիկան Վրաստանում գործող կովիդ-կլինիկաներից ամենապատշաճն է և նրանք փրկել են մի քանի պացիենտի, որոնց փրկելու հույս չունեինք»,- հայտարարել է Ցերցվաձեն: