Մցխեթայի բժշկական կենտրոնում հայտարարում են, որ ունեն մեկ ծայրահեղ ծանր վարակակիր, որի վիճակը չի փոխվում
Մցխեթայի բժշկական կենտրոնում հայտարարում են, որ ունեն մեկ ծայրահեղ ծանր վարակակիր, որի վիճակը չի փոխվում:
Մցխեթայի հիվանդանոցի տնօրեն Լիկա Մումլաձեն հայտարարում է, որ կլինիկայում այժմ բուժում է ստանում կորոնավիրուսի 55 վարակակիր, ապաքինվել է երկու պացիենտ:
«Գիշերվա ընթացքում ավելացել է վեց պացիենտ, 4-ը տեղափոխվել է Թբիլիսիի տարբեր կլինիկաներից: 24 ժամում տեղափոխվել է 14 պացիենտ: Այդ թվում կան Գարդաբանիի շրջանի բնակիչներ, Լիլոյի շուկայի մի քանի աշխատակից և նրանց ընտանիքի անդամները:
Ունենք մի քանի ծանր պացիենտ, որ բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքում: Այստեղից մեկը ծայրահեղ ծանր է և նրա վիճակը այս պահի չի փոխվում:
Այսօր կլինիկայից դուրս է գրվել երկու ապաքինված պացիենտ»,- հայտարարում է Լիկա Մումլաձեն: