Մցխեթա-Ստեփանծմինդա Լարսի ճանապարհի 94-րդ կմ-ի մոտակայքում, փրկարարական աշխատանքները վերսկսվել են, երթևեկությունը ժամանակավորապես արգելված է
Մցխեթա-Ստեփանծմինդա Լարսի ճանապարհի 94-րդ կմ-ի մոտակայքում, փրկարարական աշխատանքները վերսկսվել են, երթևեկությունը ժամանակավորապես արգելված է

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Գուդաուրիի մոտ՝ Մցխեթա-Ստեֆանծմինդա-Լարս ավտոճանապարհի 94-րդ կմ-ին, ՆԳՆ համապատասխան ծառայությունները վերսկսել են փրկարարական աշխատանքները, ինչի պատճառով նշված հատվածով ժամանակավորապես արգելվել է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը։

Միաժամանակ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի այն հատվածում, որտեղ Գուդաուրիում ուղղաթիռի վթարի պատճառով տեղաշարժն արգելված էր, ուշ գիշերը վերականգնվել է երթեւեկությունը։