Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 136-րդ կիլոմետրում երթևեկությունը վերականգնվել է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 136-րդ կիլոմետրում երթևեկությունը վերականգնվել է

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ իրականացված աշխատանքների արդյունքում Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ճանապարհի (չեզոք գոտի) 136-րդ կիլոմետրում երթևեկությունը վերականգնվել է։

Հիշեցնենք, որ հորդառատ անձրևների պատճառով նշված ճանապարհի 136-րդ կմ-ում Թերք գետի վարարման հետևանքով վնասվել էր ճանապարհի 80 մ հատվածը, ինչի հետևանքով բոլոր տեսակի երթևեկությունը ժամանակավորապես արգելված էր :